Հոկտեմբերի 24-ին Գյումրիում բացվելու է Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի «Հայաստանյան տպավորություններ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։
Գերմանիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսը բացվելու է Հայաստանում «Գերմանիայի շաբաթներ – 2009» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ցուցահանդեսը կայանալու է 2009թ. հոկտեմբերի 24-ից մինչեւ նոյեմբերի 8-ը Գյումրու Մ. եւ Ե. Ասլամազյան քույրերի պատկերասրահում:
Նշենք, որ այս ցուցահանդեսը հունիսին ներկայացվել է նաեւ Ազգային ժողովի շենքում, իսկ ուսումնական տարվա սկզբին՝ Երեւանի թիվ 56 դպրոցում։




























