Տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության գործըթնացն ու Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններն են քննարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Թինա Քեյդենաուի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Քեյդենաուն արդեն այցելել է Հայաստան (հոկտեմբերի 20-21-ին), որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահի, ԱԳՆ ղեկավարի եւ այլ պաշտոնյաների հետ: Երեւանից ամերիկյան դիվանագետն այցելել է Թբիլիսի, իսկ նախօրեին երեկոյան՝ ժամանել Բաքու:




























