Ս․թ․ օգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մ․ Մարտունի-Գետափ  ավտոճանապարհի տարբեր հատվածներում  հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։