Մայրն ու հայրը աղջկան խեղդել են ջրանցքում եւ ոստիկանությանը հայտնել նրա անհետացման մասին, հայտնում է Times Now News-ը։
40-ամյա Բաբլու Քաշյափը եւ 38-ամյա Ռուբի Քաշյափը իրենց դստերը կասկածել են 12-ամյա տղայի հետ շփվելու մեջ եւ սպանել են աղջկան։ Ցանկանալով կասկածից վեր մնալ՝ ամուսինները բողոք են ներկայացրել իրավապահ մարմիններին եւ հայտնել իրենց դստեր անհետացման մասին։
Հարցաքննելով աղջկա մորն ու հորը՝ ոստիկանները նկատել են, որ նրանց ցուցմունքները չեն համընկնում։ Այնուհետեւ իրավապահները հարցաքննել են անհետ կորածի կրտսեր եղբորը։ Վեցամյա տղան պատմել է, որ մի օր մայրն ու հայրը քրոջ հետ միասին գնացել են շուկա, բայց վերադարձել են առանց նրա։
Աղջկա հայրն առաջինն է խոստովանական ցուցմունքներ տվել։ Նա ասել է, թե իրեն դուր չէր գալիս, որ դուստրը հաճախ է զրուցում հարեւանի տղայի հետ, եւ առաջարկել է կնոջը խեղդել նրան։ Տղամարդը ձերբակալվել է, նրա կինը հիվանդացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալներին մեղադրանք կառաջադրվի երեխայի սպանության համար։ Աղջկա մարմինը դեռ չի հայտնաբերվել։





























