Հնդկաստանում 9-րդ դասարանի աշակերտները մաթեմատիկայի ուսուցչին կապել են ծառին ու ծեծել, գրում է NDTV-ն։ Միջադեպի պատճառը քննության ժամանակ ուսուցչի դրած վատ գնահատականներն են եղել։ 

Ծեծին մասնակցել են 9-րդ դասարանի 11 աշակերտներ, որոնք վատ գնահատական ​​են ստացել մաթեմատիկայի քննությունից։ Ոստիկանությունը նշել է, որ ոչ ինքը՝ ուսուցիչը, ոչ էլ դպրոցի տնօրինությունը դեպքի վերաբերյալ հայտարարություն չեն արել։   

Տուժած ուսուցիչը նախկինում դպրոցի տնօրեն է եղել, սակայն անհայտ պատճառով հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա  հրաժարվել է մեկնաբանությունից։ Առայժմ հայտնի չէ՝ կշարունակի արդյոք  աշխատել դպրոցում։