Ճապոնիայում սկսել են տապակած պելմենների համով գազավորված ըմպելիք արտադրել, գրում է News18-ը։ Ըմպելիքը փորձողներն ասել են, որ իրենք երբեք ավելի զզվելի բան չեն խմել։

Ըմպելիքներ արտադրող Nagai Garden ընկերությունը ներկայացրել է նոր զովացուցիչ ըմպելիք՝ տապակած պելմենների համով: Այն կոչվում է Gyoza եւ պարունակում է քացախ, սխտոր, կոճապղպեղ, չիլիի յուղ: Շշի հետ միասին գնորդին տրվում են ցուցումներ, որոնցում ասվում է, որ պետք չէ պարունակությունը մարդաշատ վայրերում խմել։

Gyoza-ն Ճապոնիայում հայտնի է դարձել այն չելենջների պատճառով, որոնք անում են տեղական բլոգերները: Առաջադրանքի էությունը պարզ է՝ գազավորված ըմպելիքը մինչեւ վերջ խմել։ Նրանց կարծիքով, ովքեր արդեն փորձել են նոր ըմպելիքը, առաջին կումը բերանում քաղցր հետհամ է թողնում, բայց հետո հաճելի նոտաներին փոխարինում է համեմունքների սուր հոտն ու համը՝ փսխելու ռեֆլեքս առաջացնելով։