Գիտնականներին հաջողվել է պարզել, թե Երկրի վրա որ տեսակն է եղել առաջինը էվոլյուցիայի պատմության մեջ, գրել է «Տեխկուլտը»։
Դա Brasilodon սրընչակն է (նրբաքիթ մուկ), որն ապրել է մոտ 225 մլն տարի առաջ։ Այս հատկանշական հայտնագործության հիմնական ապացույցը դարձել են ոչ միայն այս տեսակին բնորոշ ատամները։
Սրընչակի երկարությունն ընդամենը 20 սանտիմետր էր։ Սրընչակը գոյություն է ունեցել դինոզավրերի հետ, ուշ տրիասովյան դարաշրջանում։ Գիտնականներն ուսումնասիրել են բրազիլոդոնի ատամների կառուցվածքը եւ պարզել դիֆիոդոնտիայի նշանները՝ կաթնատամների փոխարինումը մշտական ատամներով մեծանալուն զուգընթաց։ Այս առանձնահատկությունը հանդիպում է միայն ջերմարյուն կենդանիների մոտ։ Բրազիլոդոնների մնացորդների համեմատական ուսումնասիրությունը թույլ է տվել պարզել դրանց ցեղակցությունը։
Մինչ այդ գիտությանը հայտնի կաթնասուններից հնագույնը համարվում էր մորգանուկոդոնը։





























