Աֆղանստանին աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը անհանգստացած է երկիրը վերահսկող «Թալիբան» շարժման անվտանգության աշխատակիցների կողմից Աֆղանստանում ՄԱԿ-ի աշխատակիցների հետապնդման դեպքերով:

«Դե ֆակտո իշխանությունները սկսել են ճնշել ՄԱԿ-ում աշխատող աֆղանցի կանանց, այդ թվում՝ այսօր տեղի է ունեցել միջադեպ, երբ ՄԱԿ-ում աշխատող երեք աֆղանցի կանայք ընտրվել եւ ժամանակավորապես կալանավորվել են դե ֆակտո իշխանությունների անվտանգության զինված գործակալների կողմից հարցաքննվելու համար»,- ասվում է առաքելության հայտարարության մեջ:

Իր հերթին, ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել կազմակերպության աֆղանցի աշխատակիցուհիների նկատմամբ ահաբեկման եւ հետապնդման բոլոր նման գործողությունները: ՄԱԿ-ը մտադիր է նաեւ ապահովել Աֆղանստանում գործող ամբողջ անձնակազմի պաշտպանության եւ անվտանգության հստակ երաշխիքների պահպանումը՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին համապատասխան։