Ավստրալիայում կենգուրուն հարձակվել է տղամարդու վրա եւ թույլ չի տվել բուժաշխատողներին ժամանակին հասնել նրան, ինչի հետեւանքով նա մահացել է։ Սա մահվան ելքով կենգուրուի առաջին հարձակումն է Ավստրալիայում՝ 1936 թվականից։
Արեւմտյան Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել է, որ 77-ամյա տղամարդը հնարավոր է վայրի կենգուրուին պահել է որպես ընտանի կենդանի եւ «լուրջ վնասվածքներ» է ստացել իր տարածքում, նախքան ազգականը հայտնաբերել է նրան եւ կանչել փրկարարներին:
Ոստիկանները ստիպված են եղել կրակել կենգուրուի վրա այն բանից հետո, երբ կենդանին թույլ չի տվել բուժաշխատողներին հասնել վիրավորին։
Մոխրագույն կենգուրուները տարածված են Ավստրալիայի հարավ-արեւմուտքում: Նրանք կշռում են մինչեւ 119 ֆունտ եւ հասնում են 4 ոտնաչափ բարձրության: Արուները կարող են ագրեսիվ լինել, եւ կռվի ժամանակ նրանք օգտագործում են իրենց կարճ վերին վերջույթները՝ մրցակցին բռնելու եւ իրենց հզոր ճանկեր ունեցող հետեւի ոտքերով հարձակվելու համար:





























