Հենց նոր iPhone 14 Pro կամ Pro Max ձեռք բերած օգտատերերը կարող են բախվել տարօրինակ խնդրի՝ օբյեկտիվի չկառավարվող շարժմանը (9to5Mac-ի միջոցով), գրել է The Verge-ը։
Ինչպես ցույց են տալիս տեսանյութերն ու դժգոհությունները, որոնք հրապարակվել են ցանցում, որոշ օգտատերեր նկատել են, որ իրենց խցիկը ցնցվում է եւ անգամ ահավոր ծակող ձայն է արձակում կողմնակի հավելվածներից օգտվելու ժամանակ խցիկը բացելիս, ինչպիսին են Instagram-ը, Snapchat-ը կամ TikTok-ը։
Առայժմ սխալը կարծես թե չի արձանագրվել iPhone-ի «խցիկում», ինչը կարող է նշանակել, որ խնդիրը կապված է կողմնակի հավելվածների եւ ոչ թե Apple-ի ծրագրային ապահովման հետ։ Գուցե Instagram-ը, Snapchat-ը եւ TikTok-ը ստիպված լինեն թարմացվել հատուկ iPhone 14 Pro-ի համար։ Ինչեւէ, պարզ չէ, թե ինչ վնաս է (եթե այն առհասարակ կա) հասցվել հենց խցիկին, ինչը փոքր-ինչ վախեցնում է, երբ խոսքը վերաբերում է 1 000 դոլարանոց սարքին։
The Verge-ը կապ է հաստատել Apple-ի հետ, որպեսզի պարզի, թե գիտեն արդյոք այս խնդրի մասին, ինչպես նաեւ հարցրել է Instagram-ին, Snapchat-ին եւ TikTok-ին, թե արդյոք դրանք աշխատում են նոր թարմացման ուղղությամբ, որպեսզի խնդիրը շուտ վերացվի, բայց առայժմ պատասխան չի ստացել։




























