Իսրայելի հնությունների վարչության կենսաբան Լի Փերի-Գալը երկրի հարավում հայտնաբերել է փղի 2,6 մետր երկարությամբ եւ մոտ 20 սմ տրամագծով ժանիք, որը շատ լավ է պահպանված, հայտնել է նա Haaretz ամսագրում:

Ժանիքը դեռ պետք է ամբողջությամբ հանվի գետնից, ուստի հնագետները հավանաբար չգիտեն, թե որ տեսակին է պատկանել փիղը: Սակայն գիտնականները կարծում են, որ դա կարող էր ուղիղ ժանիքներով անտառային փիղ (Palaeoloxodon antiquus) լինել։ Այս տեսակը Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի տարածքում բնակվել է 800-400 հազար տարի առաջ եւ օգտագործվել է մարդու նախնիների կողմից որպես սնունդ։

Գտածոյի չափերը տպավորիչ են, այն հսկայական է։ Եվ ոչ առանց պատճառի, քանի որ այս տեսակի ներկայացուցիչների հասակը սովորաբար գերազանցել է 4 մ-ը, իսկ քաշը հասել է 15 տոննայի:

Գիտնականները ենթադրում են, որ փիղը, որը հսկայական ժանիք է ունեցել, կարող էր զոհ դառնալ Homo Erectus-ին՝ ցեղեր, որոնք այն ժամանակ ապրել են Լեւանտեում՝ այն տարածքում, որտեղ այժմ գտնվում են Իսրայելը, Սիրիան եւ Միջերկրական ծովի արեւելյան այլ երկրներ: