Ֆլորենտինա Ջոնսթոնը նշել է իր 105-ամյակը եւ կիսվել իր երկարակեցության գաղտնիքով. թոշակառուն պատմել է, որ փորձում է չալարել եւ գիշերը մի բաժակ ռոմ խմել, հայտնում է CBC-ն։

Ֆլորենտինա, որն ունի երեք երեխա, հինգ թոռնիկ եւ տասը ծոռ, տարեդարձը նշել է ընտանիքի հետ։ Կինը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել այդքան երկար ու երջանիկ ապրել, երկար տարիներ աշխատել է նավթային ընկերությունում՝ որպես ստենոգրաֆ, ամուսնացել է եւ երեք երեխա ունեցել։ Թոշակառուն խոստովանել է, որ տարիների ընթացքում չի կորցրել հումորի զգացումն ու կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը, իսկ իր երկարակեցության գաղտնիքը ռոմ խմելու սովորությունն է համարում։

«Գիշերը, ժամը չորսին մի բաժակ ռոմ խմեք։ Դա աշխարհի բոլոր հաբերից լավ է»,- ասել է 105-ամյա կանադուհին։

Կինը շատ է ճամփորդել, նա գրեթե 20 տարի ամեն ամառ անցկացրել է Բահամյան կղզիներում։ Իսկ երիտասարդներին Ֆլորենտինան խորհուրդ է տվել ավելի բարի լինել մարդկանց նկատմամբ եւ իրենց մյուսներից լավը չհամարել։