Կարիբյան ավազանի երկրներում մեծ ավերածությունների պատճառ դարձած «Իռեն» հզորագույն փոթորիկը մոտենում է ԱՄՆ արեւելյան ափերին։ Վիրջինիա, Նյու Ջերսի, Նյու Յորք եւ Մերիլենդ նահանգներում եւ Հյուսիսային Կարոլինա նահանգի արեւելյան մասում արտակարգ իրավիճակ է մտցվել։
Փոթորիկի հետեւանքները վերացնելու համար Վաշինգթոնում կենտրոնացվել են բոլոր ուժերը։
Շաբաթ եւ կիարկի օրերը փակ կլինեն քաղաքային վարչակազմի բոլոր գրասենյակներն ու ծառայությունները։
Փոթորիկի կապակցությամբ ԱՄՆ արեւելյան ափին կկանգնեցվի երկաթուղային հաղորդակցությունը։ Նյու Յորքի բլոր օդանավակայահններն արգելել են օդանավերի ժամանումը. արգելքը տարածվում է, մասնավորապես, Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանին։ Այսօր կեսօրին կդադարեցվի նաեւ քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը, այդ թվում՝ մետրոյի։




























