Հնդկաստանի համալսարաններից մեկը փակվել է մեկ շաբաթով այն բանից հետո, երբ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել այն մեղադրանքների պատճառով, որ ուսանողուհին գաղտնի նկարահանել է այլ աղջիկների հանրակացարանի լոգասենյակում, հայտնում է BBC-ն:

Փենջաբ հյուսիսային նահանգում Չանդիգարի համալսարանի հազարավոր ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե՛ համալսարանում, թե՛ համացանցում, որ կանանց լողանալու մի քանի տեսանյութեր են տեղադրվել համացանցում առանց իրենց իմացության: Տեսանյութը նկարահանել է ուսանողուհիներից մեկը, որը դրանք փոխանցել է իր ընկերոջը։

Ե՛վ համալսարանը, եւ՛ Փենջաբի ոստիկանությունը հերքում են դա։ Կիրակի օրը ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ տեսանյութը գտել են միայն ուսանողուհու հեռախոսում, սակայն նա, իր ընկերը եւ մեկ այլ տղամարդ ձերբակալվել են մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ երրորդ անձանց անձնական լուսանկարները առանց նրանց համաձայնության տարածելու համար:

Ուսանողները բողոքի ակցիան ավարտել են այն բանից հետո, երբ վարչակազմն ու ոստիկանությունը բավարարել են նրանց որոշ պահանջներ։ Բայց դա դեռեւս արդիական թեմա է համացանցում, որտեղ այն ապատեղեկատվության ալիք է առաջացրել: