Սպասվում է, որ Սան Դիեգոյի պաշտոնյաները կհաստատեն 600 000 դոլարի վճարումը մի կնոջ, որը ծանր վիրավորվել է ոստիկանական շան հարձակման հետեւանքով:

Ըստ մարտին Ջեննա Քոուլի ներկայացրած հայցի՝ հարձակումը որակվել է «դաժան» եւ «չպատճառաբանված», իսկ քաղաքային իշխանություններին մեղադրել են կենդանուն վարժեցնելու եւ վերահսկելու հարցում անփութության մեջ: Հայցում նաեւ հիմնավորվել է, որ նման կենդանիները պետք է պահվեն պահպանվող տարածքներում, այլ ոչ թե բնակելի վայրերում:

Քաղաքային իշխանությունները հարձակումը որակել են որպես «չկանխամտածված» եւ ասել են, որ շունը փախել է վարժեցնողի տան բակից՝ կոտրված դարպասի միջով:

Շունը փորձել է հարձակվել Քոուլի 5-ամյա դստեր վրա, սակայն բատուտի ցանցը պաշտպանել է երեխային։

Այնուհետեւ շունը սկսել է հարձակվել աղջկա մոր վրա՝ «դաժանորեն կծելով նրա կոճը մաշկի միջով մինչեւ ոսկորները եւ ջլերը՝ պատճառելով ուժեղ ցավ, արյունահոսություն, անբուժելի տրավմաներ եւ վնասվածքներ»,- ասվում է հայցում։