Տաբասկո նահանգում մեքսիկական Pemex նավթագազային կորպորացիայի գազատարում հզոր պայթյուն է գրանցվել, հայտնում է Անվտանգության, էներգիայի եւ շրջակա միջավայրի գործակալությունը (ASEA):
«Տաբասկո նահանգի Հույմանգիլո քաղաքում խողովակաշարի պայթյունի մասին զեկույցից հետո ASEA-ն տեղեկատվություն է հավաքում տեղական իշխանություններից»,- Twitter-ում հայտնել է ASEA-ի տնօրեն Անխել Կարիսալես Լոպեսը:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Pemex գազատարում պայթյունը տեղի է ունեցել կեսօրին։
Ականատեսները հայտնել են անձնակազմի տարհանման մասին, զոհերի կամ մոտակա բնակելի շենքերին հասցված վնասի մասին տեղեկություններ չկան։





























