Ավելի քան 200 կետեր նետվել են Թասմանիայի (Ավստրալիա) արեւմտյան ափ։ Ենթադրվում է, որ հոտի կեսը դեռ ողջ է։ Այնտեղ փրկարարներ են ուղարկվել, հայտնում է BBC-ն։

Անհասկանալի է, թե ինչն է ստիպել կետերին նետվել ափ՝ Մաքքուորի նավահանգստի մուտքի ավազի վրա:

Բասի նեղուցի Քինգ կղզում տեղի ունեցած նմանատիպ միջադեպի հետեւանքով 14 երիտասարդ մահացած կաշալոտներ էին հայտնաբերվել:

Փորձագետները ուզում են փրկել 230 կետերին, սակայն գործողությունը «դժվար» կլինի՝ կապված տեղանք հետ, ասվում է Թասմանիայի բնական ռեսուրսների եւ շրջակա միջավայրի դեպարտամենտի հայտարարության մեջ:

Մաքքուորի նավահանգստը մեծ, ոչ խորը նեղուց է գյուղական վայրում: Սպասվում է, որ ավելի շատ կետեր կսատկեն գիշերվա ընթացքում:

Տեղացիները ափ նետված կետերին ծածկում են վերմակներով եւ նրանց վրա դույլերով ջուր են լցնում՝ փորձելով փրկել կենդանիներին: