Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը 85 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է սկսել, որպեսզի արգելափակի ԱՄՆ-ում պլաստիկի եւ նավթաքիմիական գործարանների պլանավորված շինարարությունը, հայտնում է Reuters-ը։
Միլիարդատեր գործարար Բլումբերգը, որը ներկայումս ՄԱԿ-ի կլիմայական հավակնությունների հարցերով հատուկ բանագնացն է, հայտարարել է, որ իր բարեգործական Beyond Petrochemicals-ի արշավը «կարագացնի» տեղական համայնքների ջանքերը այնպիսի վայրերում, ինչպիսիք են Խեցգետնի ծառուղին՝ Լուիզիանայում, Տեխասը եւ Ապալաչները, որպեսզի խափանի թույլտվությունների տրամադրումը եւ գործարանների կառուցումը։
Ըստ Էկոլոգիական ամբողջականության նախագծի, որը հետեւում է պլանավորված կառուցապատումներին, վերջին տասնամյակում առաջարկվել է առնվազն 90 նավթաքիմիական եւ պլաստմասայի նախագծեր, որոնց թվում՝ 42 շինարարական խոշոր նախագծեր, որոնք կհանգեցնեն ջերմոցային գազերի եւ օդի այլ վտանգավոր աղտոտիչների արտանետումների:




























