Չեխիայի Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի հնագետները Պրահայի մոտ հայտնաբերել են նեոլիթյան շինություն, որը մոտ 7000 տարեկան է։ Պարզվել է, որ այն ավելի հին է, քան եգիպտական բուրգերը եւ Սթոունհենջը։ Գիտնականներն իրենց հայտնագործության մասին պատմել են Live Science պորտալին։
Հնագետները հայտնաբերել են նաեւ խեցեղենի բազմաթիվ բեկորներ, կենդանիների ոսկորներ, քարե գործիքներ եւ այլ արտեֆակտներ։
«Դեռ վաղ է խոսել այն մարդկանց մասին, որոնք կառուցել են այս շինությունը, սակայն կարելի է ասել, որ այն պատկանում է միջինդանուբյան մշակույթին, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. մոտ 4900-4400 թվականներին»,- պարզաբանել են հնագետները։




























