Մեքսիկայի կառավարությունը տասը տարվա ընթացքում առաջին անգամ հայտարարել է հնագիտական ​​գոտու ստեղծման մասին։ Այն 722 հեկտար կկազմի Գուանախուատո նահանգի Օտոմի հնդկացիների բնակավայրի շրջակայքում, հայտնում է INAH Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտը:

«Նախաիսպանական Կանադա դե լա Վիրջեն բնակավայրը, որը գտնվում է Գուանախուատոյի Սան Միգել դե Ալյենդե մունիցիպալիտետում, նախագահի հրամանագրով հնագիտական հուշարձանների ​​վայր է հայտարարվել», - ասվում է ինստիտուտի կայքում։

Այդ բնակավայրի ծաղկման շրջանը թվագրվում է մ.թ. 600-900 թթ։ Հետազոտողները կարծում են, որ այն հնդկացիներն են կառուցել։ Դրա տաճարները կառուցված են արեւի եւ լուսնի ուղու սիմետրիայի հիման վրա։

Պահպանվող պատմական հուշարձանի կարգավիճակը կբացառի Կանադա դե լա Վիրջենի տարածքի զարգացում եւ ցանկացած կոմերցիոն գործունեություն։
Օտոմիի հնագույն բնակավայրերը գտնվում էին ժամանակակից Մեխիկոյի, Գուանախուատոյի, Իդալգոյի եւ Պուեբլայի տարածքում։ XIV դարում դրանք նվաճվեցին ացտեկների կողմից եւ նրանց կայսրության մի մասը դարձան։