Faith In Nature տիեզերական ընկերությունը, որը զբաղվում է օճառի եւ մազերի խնամքի միջոցների արտադրմամբ, աշխարհում առաջին ընկերությունն է դարձել, որը տնօրենների խորհուրդ է վերցրել բնության ներկայացուցչին, տեղեկացրել է The Guardian-ը։
Ընկերությունում հայտարարել են, որ պաշտոնական մակարդակով ձայնի իրավունք են տվել շրջակա միջավայրին, որպեսզի ընդունվեն բնության վրա բարերար ազդող կորպորատիվ որոշումներ։ Այսպիսով բրենդը ցանկանում է նվազագույնի հասցնել բնության վրա վնասակար ազդեցությունների մակարդակը։ Այդ պաշտոնն առաջինը զբաղեցնելու է անգլիական Էսեքս կոմսության իրավաբանական դպրոցի ներկայացուցիչ Բրոնթնի Անսելը։ Իրավապաշտպանի խոսքով՝ իր դերը կարելի է համեմատել այն խնամակալի հետ, որը գործում է երեխայի շահերից ելնելով։
Ներկա պահին հայտնի չէ, թե որ հարցերի քննարկմանն է մասնակցելու բնության ներկայացուցիչը։ Ընկերությունում խոստացել են պահպանել նրա անկախությունն ու գործունեության թափանցիկությունը։ «Մենք միշտ ցանկացել ենք, որպեսզի բնությունը լինի մեր գործունեության կենտրոնում, եւ դա մեր հաջորդ լուրջ քայլն է, որն արդեն կարող ենք անել, որպեսզի կյանքի կոչենք»,-բացատրել է ընկերության կրեատիվ տնօրեն Սիմեոն Ռոուզը։




























