Եվրամիությունում միջին հաշվով յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է բռնության, բռնաբարության կամ այլ տիպի սեռական ոտնձգությունների: Այս մասին Եվրախորհրդարանում կայացած համաժողովում հայտարարել է ԵՄ հիմնարար իրավունքների գործակալությունը, գրում է Euronews-ը։
Խորհրդարանական հանձնաժողովներն այժմ քննարկում են նախագիծը, որն առաջարկում է ԵՄ-ում գենդերային բռնությունը դիտարկել որպես «հատկապես ծանր հանցագործություն, որը սահմաններ չի ճանաչում»:
Փաստաթուղթը պետք է նկարագրի բոլոր տեսակի սեռական հանցագործությունները, ներառյալ առցանց ոտնձգությունները, ինչպես նաեւ դրանց համար նախատեսված պատիժները եւ վաղեմության ժամկետները:
«Շատ կարեւոր է, որ իրավական ընթացակարգը եւ տուժողին օգնությունը սկսվի տուժողի բողոքից անմիջապես հետո: Այնուհետեւ բողոքը պետք է անմիջապես ուղարկվի դատախազին: Ապա պետք է մշակվի միասնական եվրոպական եւ, հնարավոր է, միջազգային մոտեցում այս հանցագործությունների նկատմամբ։ Այս մասին ասել է Փարիզի փաստաբանների ասոցիացիայի անդամ Անն-Կլեր Լը Ժենը։




























