«ВКонтакте»-ն գործարկել է «Անձնական տարածություն» նոր ռեժիմը: Այն հարմար է նրանց, ովքեր հոգնել են շփումից կամ չեն ցանկանում ավելորդ ուշադրություն։ Հատուկ կարգավորումը թույլ է տալիս առնվազն մեկ շաբաթով սահմանափակել այն օգտատերերի շրջանակը, ովքեր կարող են ձեզ հետ շփվել:

«Գործառույթը ստեղծվել է օգնելու պաշտպանել անձնական տարածքը, հակազդել հալածանքին, ձեւավորել հարմարավետ եւ ընկերական միջավայր:

Ակտիվացումից յոթ օր հետո «Անձնական տարածություն» ռեժիմն ավտոմատ կերպով անջատվում է, անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի այն հնարավոր է նորից միացնել։

Օգտատերերին, որոնք իրենց անձնական էջերում բողոքներ են թողել անբարյացակամ մարդկանց  կողմից վիրավորական նյութերի վերաբերյալ, ալգորիթմներն ավտոմատ կերպով կառաջարկեն փորձել նոր գործառույթը», - հայտնել են սոցցանցի մամուլի ծառայությունում: