Անհայտ անձինք Գերմանիայի հյուսիսում, Գրոս-Շթրյոմկենդորֆ կոմունայում հրդեհել են ապաստանն Ուկրաինայից փախստականների համար, տեղեկացրել է տեղի Bild թերթը։
Նշվել է, որ հրդեհը սկսվել է «Շեֆերբեք» հյուրանոցային համալիրի գլխավոր շենքի մոտ հոկտեմբերի 19-ի երեկոյան։ Կրակն արագ տարածվել է՝ հասնելով տան եղեգնյա տանիքին, շենքն ակնթարթորեն բռնկվել է։ 2022թ. մարտից այդտեղ տեղավորվել էին ուկրաինացի 14 փախստականներ։
Պարբերականի տվյալներով՝ հրդեհի պահին այստեղ էին գտնվում Գերմանիայի Կարմիր խաչի ընկերության երեք աշխատակիցներ։ Հայտնի է, որ բոլոր 14 մարդիկ հեռացել են այրվող հաստատությունից, նրանց տեղավորել են այլ շենքերում, Կարմիր խաչի աշխատակիցները չեն տուժել։
Տեղի ոստիկանությունը կարծում է, որ շենքը հրդեհել են։ Դրանից մեկ օր առաջ հաստատությունում անհայտ անձինք սվաստիկա էին նկարել։
Հրդեհը մարելու համար գործի են դրվել 120 հրշեջներ։




























