Քեմբրիջի համալսարանի, Սորբոնի եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի եվրոպացի փորձագետների խումբը գտել է աստղային երկնքի՝ միջնադարյան շրջանին պատկանող եգիպտական կատալոգը, գրում է Katimerini-ն:
Նշվում է, որ արտեֆակտը հայտնաբերվել է Սուրբ Եկատերինա ուղղափառ եկեղեցում։ Այն պարունակում է Հյուսիսային պսակ համաստեղության ճշգրիտ կոորդինատները: Տեքստը կազմել է հին հույն աստղագետ Հիպարքոս Նիկեյացին, որն ապրել եւ ստեղծագործել է մ.թ.ա. 2-րդ դարում Հռոդոս կղզում։
Կատալոգը թվագրվում է 10-11-րդ դարեր։ Մինչ այդ այն համարվում էր կորած։
Սինա լեռան վրա է գտնվում Սուրբ Եկատերինա վանքը, որը հիմնադրվել է 6-րդ դարում եւ համարվում է աշխարհի ամենահին շարունակաբար գործող քրիստոնեական վանքը։ Նրա գրադարանը պարունակում է ավելի քան 160 պալիմպսեստներ՝ տեքստեր, որոնք գրվել են ավելի հին գործերի վրա, որտեղ փորձագետները ակնկալում են գտնել Հիպարքոսի կատալոգի նոր մասունքներ։




























