Մեծ Բրիտանիայի բնակչուհին մահացել է կայծակի հարվածի հետեւանքով, երբ իր երկու երեխաների հետ հանգստացել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքում, հայտնում է The Sun-ը։

Կայծակը հարվածել է 48-ամյա Դանիելա ԴիՄամրոյի ականջին, երբ նա լողափին է եղել։ Արդյունքում բրիտանուհու սիրտը կանգ է առել։ Ականատեսները փորձել են սիրտ-թոքային վերակենդանացում անել, այնուհետ կնոջը հիվանդանոց են տարել։ Ավելի ուշ նրան բուժման համար Բրիտանիա են տեղափոխել։

Չնայած բժիշկների ջանքերին՝ կինը մահացել է։ Մահվան հանգամանքների հետաքննությամբ զբաղվող մասնագետ Մեյրին Քեյսին նշել է, որ մահվան պատճառ է դարձել ուղեղի վնասվածքը։