Նոր Զելանդիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է պաշտոնյաներին քաղաքացիների հետ հաղորդակցվելիս օգտագործել բարդ բառապաշար եւ նեղ մասնագիտական տերմիններ: Ակնկալվում է, որ պարզ լեզվի շնորհիվ իշխանությունների հաղորդագրություններն  ավելի լավ կհասկանան միգրանտները, ցածր ինտելեկտով եւ  կրթական  աստիճանով մարդիկ, գրում է The Guardian-ը։

«Նոր Զելանդիայում ապրող մարդիկ իրավունք ունեն հասկանալու, թե կառավարությունն ինչ է խնդրում իրենց անել եւ  որոնք են իրենց իրավունքները», - ասում է օրինագծի նախաձեռնող Ռեյչել Բոյակը:

Ընդդիմությունը քննադատել է «պարզ լեզվի մասին օրենքը» եւ խոստացել իշխանության գալուց հետո այն չեղարկել։ Քաղաքական գործիչները կարծում են, որ դա էլ ավելի շատ բյուրոկրատիա կառաջացնի. անհրաժեշտ կլինի վերահսկել պաշտոնյաներին եւ վերլուծել նրանց հաղորդակցությունը: