ԱՄՆ-ում եւ այլուր քաղաքականություն մշակողները պետք է ուշադրություն դարձնեն Միացյալ Թագավորության վերջին ճգնաժամի հարկաբյուջետային դասերին եւ չմտածեն, որ Միացյալ Թագավորության խնդիրները եզակի են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Լոուրենս Սամերսը։

«Սխալ էրեզրակացնել, որ այլ երկրներ նմանատիպ խնդիրների չեն բախվի», ասել է Սամերսը՝ Bloomberg-ի Wall Street Week-ում: Մեծ Բրիտանիայի առաջին դասն այն է, որ «ամեն ինչ կարող է անսովոր արագությամբ փոխվել»:

ամերսը նշել է, որ կառավարությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց բյուջեներին, քանի որ պակասուրդի աճը փոխառության ծախսերի հետ մեկտեղ կարող է խաթարել վստահությունը: «Եթե դեֆիցիտի ձեր կանխատեսումը սկսում է դուրս գալ վերահսկողությունից, եւ իրական տոկոսադրույքները սկսում են արագ աճել, դուք կարող եք հայտնվել մի տեսակ մահվան օղակի մեջ: Մենք պետք է ուշադիր հետեւենք մեր բյուջեի կանխատեսումներին ԱՄՆ-ում», - նշել է ֆինանսիստը:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը հրաժարվել է չֆինանսավորվող հարկերի կրճատման ծրագրից այն բանից հետո, երբ դրա հրապարակումը բրիտանական պետական ​​պարտատոմսերի ապակայունացնող վաճառքի պատճառ է դարձել:

Սամերսն ասել է, որ պետական ​​պարտքի շուկաներից բխող եւս մեկ ռիսկ է առեւտրի պայմանների վատթարացման վերաբերյալ մտահոգությունը:

Թեեւ փոխառության ծախսերի աճը ավելացնում է ռիսկերը, Սամերսը նախազգուշացրել է, որ Դաշնային պահուստային համակարգի կողմից անխոհեմ կլինի չխրախուսել տոկոսադրույքները ագրեսիվորեն բարձրացնելու հետագա ծրագրերը: Դա չկատարելը «ստագֆլյացիայի» կհանգեցնի, որի պարագայում բարձր գնաճը սրում է տնտեսական անկումը։

«Սա շատ դժվար ժամանակ է լինելու, եւ ես հուսով եմ, որ մենք կհաղթահարենք այն՝ առանց նավթի գների աճի», - եզրափակել է նա: