Stoxx Europe 600 ինդեքսը, որն ընդգրկում է ազատ շրջանառության մեջ գտնվող եվրոպական բաժնետոմսերի մոտ 90 տոկոսը, մինչեւ տարեվերջ կնվազի 17 տոկոսով եւ կհայտնվի 406 կետի մակարդակում։ Սա կլինի 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբից ի վեր ամենավատ ցուցանիշը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Goldman Sachs-ի եւ Bank of America-ի վերլուծաբանների կանխատեսումները։

Կանխատեսողներն անցյալ ամիս նվազեցրել են թիրախային ցուցանիշները, ընդ որում Bloomberg-ի հարցման մեջ 406 կետում միջին կանխատեսումը  ցույց է տալիս այս տարի17 տոկոսով Stoxx Europe 600-ի ինդեքսի  անկում, ինչը վատագույն ցուցանիշն է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր:

Նվազմանը նպաստել են մի քանի գործոններ։ Առանցքայիններից են Եվրամիությունում աճող գնաճը, ինչպես նաեւ եվրոպական երկրների կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացումը։

«Տարեվերջին եւ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի եվրոպական շուկայի հեռանկարները աղետալի կլինեն։ Մակրոտնտեսական խոչընդոտներն ընդհանրապես չեն թուլանում, աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է աճել, իսկ բարձր պահպանվող ինֆլյացիայի պայմաններում ես կանխատեսում եմ պահանջարկի նվազում եկամուտների այս եւ հաջորդ սեզոնում», - եզրափակել է Էկոլոն: