Օկլահոմայի եւ Արիզոնայի համալսարանների էվոլյուցիոն կենսաբանները կապ են հայտնաբերել կենդանիների վառ գույների գործառույթների եւ նրանց նախնիների համակարգային ակտիվության միջեւ, գրում է Evolution-ը։

Կենդանիները հաճախ օգտագործում են նույն գույները տարբեր նպատակների համար: Հետազոտողները վերլուծել են ցամաքային ողնաշարավորների 1824 տեսակների տվյալները՝ փնտրելով հարաբերակցություն ցերեկային եւ գիշերային ապրելակերպի եւ վառ գույնի գործառույթի միջեւ:

Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ կենդանիները, որոնք վառ գույներ են օգտագործում սեռական զուգընկերոջը գրավելու համար, առաջացել են այնպիսի կենդանիներից, որոնք ակտիվ են եղել օրվա ընթացքում: Կենդանիները, որոնք վառ գույներ են օգտագործում որպես վտանգի նախազգուշացման նշան, սերում են գիշերային կենդանիներից։

«Կարծես թե, որ այս օրինաչափությունը պահպանվում է երկրային ողնաշարավորների համար, որոնք զարգացել են վերջին 350 միլիոն տարվա ընթացքում»,- ասում են գիտնականները:

Հետազոտողների կարծիքով՝ մողեսներն ու թռչունները սովորաբար օգտագործում են իրենց գույնը՝ որպես սեռական ազդանշան, մինչդեռ երկկենցաղներն ու օձերը սովորաբար դա օգտագործում են որպես նախազգուշացում։ Երկկենցաղներից եւ օձերից շատերն այժմ ակտիվ են ցերեկային ժամերին, սակայն նրանց նախնիները գիշերային կենսակերպ են վարել: