ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին անցած ծննդյան օրվա առթիվ՝ «բարձրացնելով» նրա պաշտոնը եւ կատակելով տարիքի մասին: Այս մասին հայտնում է Fox News-ը:

«Վերջերս նաեւ Քամալայի ծննդյան օրն էր (հոկտեմբերի 20-ին)։ Նա դարձավ 30 տարեկան (Բայդենը կատակել է․ իրականում նա 58 տարեկան է)։ Ծնունդդ շնորհավոր հիանալի նախագահ: Մենք գիտենք, որ քո մայրը միշտ քեզ հետ է», - ասել է Բայդենը: Սպիտակ տան կայքում նախագահի ելույթի տեքստում քառակուսի փակագծերում ավելացվել է «փոխ» նախածանցը: