Կայսերական պինգվինը՝ աշխարհի ամենաբարձրահասակ եւ ամենախոշոր պինգվինը, անհետացման եզրին է, գրում է The Guardian-ը։

Պինգվիններն այս հարյուրամյակի ընթացքում ծովային սառույցի կորստի պատճառով անհետացման վտանգի եզրին են։

«Կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն է թողնում ամբողջ աշխարհում տեսակների վրա, եւ այս խնդրի լուծումը առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար»,-ասել է   Ձկնային ռեսուրսների եւ վայրի բնության ծառայության տնօրեն Մարթա Ուիլյամսը:

Կայսերական պինգվինները կարող են հասնել մինչեւ 130 սմ  եւ հայտնի են իրենց ձագերի խնամքով: Պինգվինները ցամաքում քայլելու համարյա զավեշտական ​​քայլվածք ունեն, բայց հմուտ լողորդներ են, որսում են օվկիանոսում ձկներ եւ խեցգետնանմաններ։

Գլոբալ տաքացման պատճառով ծովի սառույցի կորուստը սպառնում է այս պինգվինների ապրելավայրին, եւ օվկիանոսի թթվայնացումը նվազեցնում է կրիլի պաշարները՝ սննդի հիմնական աղբյուրը:

Կայսերական պինգվինների թիվը  1970-ականներից ի վեր նվազել է գրեթե 50 տոկոսով։