2022 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով՝ Չինաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ռեկորդային 7,16 տրիլիոն յուանի կամ մոտ 980 միլիարդ դոլարի։ Այս ցուցանիշը մոտեցել է ռեկորդային մակարդակի՝ խոշոր քաղաքներում COVID-19-ի բռնկման եւ բնակարանային շուկայի անկման պատճառով, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի ֆինանսների նախարարության վիճակագրական տվյալները։
Համեմատության համար՝ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին Չինաստանի բյուջեի դեֆիցիտը կազմել էր 2,6 տրիլիոն յուան։ Կորոնավիրուսի պատճառով լոքդաունները հանգեցրել են պետական ծախսերի կտրուկ աճի՝ խոշոր քաղաքների փողոցներում անվտանգության օպտիմալ մակարդակ ապահովելու համար, ներառյալ մարդկանց վերահսկողության եւ թեստերի ծախսերը, ասել է Goldman Sachs Group Inc.-ի տնտեսագետ Լիշենգ Վանը։
«Այս տարվա գարնանից Չինաստանի ֆիսկալ պայմանները զգալի խնդիրներ ունեն ՝ պայմանավորված հողի վաճառքի կտրուկ կրճատմամբ, զանգվածային հարկային արտոնություններով եւ հետաձգումներով, ինչպես նաեւ Covid-ի դեմ պայքարի ծախսերով», - եզրափակել է Վանը:





























