ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հատուկ հնարավորություն չի տեսնում Իրանի հետ միջուկային համաձայնագիրը թարմացնելու համար։

«Հիմա ես նման առաջընթացի որեւէ անմիջական հեռանկար չեմ տեսնում»,-ասել է Բլինքենը, հաղորդում է AFP-ը։

«Ինչո՞ւ։ Որովհետեւ իրանցիները կշարունակեն փորձել այլ հարցեր մտցնել ԳՀՀԾ-ի քննարկումներում, որոնք գնում են դեպի փակուղի»,-ասել է Բլինքենը։

Նա խոստացել է, որ ԱՄՆ-ն կկանխի Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը։