Չիկագոյի ապրանքային բորսայում աճուրդների բացման ժամանակ հացահատիկի համաշխարհային գները բարձրացել են մոտ 5 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Գների աճի պատրվակ է ծառայել այն փաստը, որ Ռուսաստանը հայտարարել է ցորենի գործարքը դադարեցնելու մասին։

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, հացահատիկի դեկտեմբերյան ֆյուչերսի գինը բարձրանում է 4,71 տոկոսով՝ մեկ բուշելը 8,76 դոլար։

Ցորենի գործարքը ստորագրվել էր հուլիսի 22-ին Ստամբուլում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի կողմից։ Համաձայնագիրը նախատեսում է ուկրաինական ցորենի, պարենի եւ պարարտանյութերի դուրսբերում Սեւ ծովի երեք նավահանգիստներով, ներառյալ Օդեսան։ Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ցորենի գործարքը դադարեցնելու մասին։ Գերատեսչությունը որպես պատճառ նշել էր Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչուների գրոհը Սեւաստոպոլում Սեւծովյան նավատորմի նավերի դեմ։ Ռազմական գերատեսչությունը նշել է, որ կատարվածին հանցակից է Մեծ Բրիտանիան։