Բրիտանական փաբերի, ռեստորանների և հյուրանոցների մեծ մասը կարող է սնանկանալ մինչև տարեվերջ, քանի որ նրանց բիզնեսի վարման ծախսերը անտանելի կդառնան, գրում է PA Media-ն։

Հյուրընկալության ոլորտի ավելի քան 500 ձեռնարկությունների շրջանում հարցումը ցույց է տվել, որ ճնշող մեծամասնությունը բախվում է էլեկտրաէներգիայի և սննդի ավելի բարձր ծախսերի, ինչը հանգեցրել է իրենց բիզնեսի ապագայի նկատմամբ վստահության կտրուկ անկման:

Առաջատար առևտրային ասոցիացիաները UKHospitality-ը, British Brewers and Pub Association-ը, British Institute of Hospitality and Hospitality Ulster-ը միավորել են ուժերը՝ կոչ անելով կառավարությանը փրկօղակ ապահովել պայքարող բիզնեսների համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հյուրընկալության ոլորտի ձեռնարկությունների ավելի քան մեկ երրորդն ակնկալում է, որ մինչև տարեվերջ կաշխատեն վնասով կամ կդառնա ֆինանսապես ոչ կենսունակ: 96%-ը նշել է, որ բախվում է էլեկտրաէներգիայի ավելի բարձր ծախսերի, իսկ 93%-ը դժգոհել է պարենային ապրանքների թանկացումից:

Միևնույն ժամանակ, հյուրընկալության հաստատությունների ավելի քան երեք քառորդը հայտնել է, որ դրսում սնվող մարդկանց թիվը նվազել է, ինչը նշան է այն բանի, որ կյանքի ծախսերի աճն իր ազդեցությունն է թողել սպառողների ծախսերի վրա, ընդ որում 85%-ն ակնկալում է, որ իրավիճակը կվատթարանա:

Համատեղ հայտարարության մեջ ոլորտի ընկեռրությունները նախազգուշացրել են «բիզնես վարելու սախսերի ճգնաժամի» մասին, որը, ըստ նրանց, վնասում է հյուրընկալության ոլորտի ընկերություններին: