Մեկ մարդ զոհվել, եւս մեկը տուժել է Տորոնտոյի դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում տեղեկացրել է տեղի ոստիկանությունը։
«Մեկ տղամարդ մահացել է հիվանդանոցում։ Տուժած պատանին շտապօգնության մեքենայով հասցվել է վնասվածքաբանական կենտրոն»,- նշվել է հաղորդագրությունում։
Կասկածյալին հաջողվել է փախչել հանցագործության վայրից։ Ոստիկանությունը հետաքննում է պատահարի հանգամանքները, «դպրոցը մեկուսացվել է», նշել են իրավապահ մարմիններում։




























