Եվրոպան եւ ԱՄՆ-ն գնում են դեպի ռեցեսիա։ Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայսամ ալ-Հայսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրոպան միանշանակ ռեցեսիայի մեջ է, եւ, միգուցե, ԱՄՆ-ն շարժվում է այդ ուղղությամբ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ այս շրջանների տնտեսական խնդիրները կազդեն նավթի պահանջարկի վրա։ Այս առումով ՕՊԵԿ-ի կանխատեսման համաձայն՝ չորրորդ եռամսյակում (հոկտեմբեր-դեկտեմբեր) եւ 2023 թվականի սկզբին նավթի շուկայում կառաջանա առաջարկի պրոֆիցիտ։





























