Ընթացիկ տարում ՊԵԿ-ի գնահատմամբ մաքսատուրքերի շրջանակում լրացուցիչ որեւէ անոմալիաների բացակայության դեպքում պետք է ապահովվեր շուրջ 115 մլրդ դրամի մուտք։ Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Այնուամենայնիվ 2022 թվականին պետբյուջեն պակաս կլինի մոտ 84,8 մլրդ դրամով։ «Այս տարվա առաջին 9 ամիսներին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է մոտ 139,8 մլրդ դրամ, իսկ շահութահարկը՝ 30,8 մլրդ»,- միաժամանակ հավելեց Բադասյանը։





























