Միջազգային էներգետիկ գործակալությունը կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել՝ կապված եվրոպական գազի պակասի հետ։
«Մենք ահազանգում ենք»,-ասել է գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը՝ ներկայացնելով Եվրոպայում 2023-24 թվականների համար առաջարկի/պահանջարկի հավասարակշռության մասին զեկույցը։
Զեկույցում ասվում է, որ Եվրոպան կարող է բախվել բնական գազի մինչեւ 30 միլիարդ խորանարդ մետր դեֆիցիտի՝ պահանջարկի նվազման ամառային ժամանակահատվածում, ինչը կարեւոր է 2023 թվականին գազի պահեստը լրացնելու համար: Նման բացը կարող է հանգեցնել նրան, որ մինչեւ հաջորդ ձմռանը պահեստները լցվեն միայն 65 տոկոսով՝ նպատակային 95 տոկոսի փոխարեն, ասել է Բիրոլը:





























