Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը։

ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հանդիպումից լուսանկար է հրապարակել Twitter-ում եւ գրել.  «Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ։ Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել տեղում անվտանգությունը բարձրացնելու եւ սահմանների սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»,- գրել է նա։