Energean PLC ընկերությունը հայտարարել է Իսրայելի ափերի մոտ 13 միլիարդ խորանարդ մետր ծավալով բնական գազի կոմերցիոն նոր բացահայտման մասին՝ Zeus-1 կոչվող հանքահորում հետախուզական հորատման արդյունքում: Ընկերությունը հաստատել է նաեւ լրացուցիչ 3,75 միլիարդ խորանարդ մետրի առկայությունը Աթենասի իր հարթակում, հայտնում է JPost-ը։

Այս բացահայտումները հաստատել են ընկերության կասկածներն առ այն, որ այսպես կոչված «Օլիմպոսի տարածքը», որը գտնվում է Քարիշ եւ Տանին գազային հանքավայրերի միջեւ, ծավալուն է եւ եկամտաբեր։

Ընկերությունը ներկայումս պլանավորում է այս տարածքից շահույթ ստանալու հետագա քայլերը եւ ակնկալում է թարմացնել շուկան Օլիմպոսի շրջանի ընդհանուր ռեսուրսների առումով՝ հաշվի առնելով 2023 թվականի սկզբին ինչպես Զեւսի, այնպես էլ Աթենասի ծավալների ավելացումը: