Բաթումիում ընթանում է «Քաղաքացիական հասարակություն եւ քաղաքականություն» կոնֆերանսը, որին մասնակցում են 8 երկրներից, այդ թվում Հայաստանից ժամանած Քրիստոնեա-դեմոկրատական ուժերի 30 ներկայացուցիչներ:
Միջոցառումը բացել է Վրաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գիորգի Թարգամաձեն:
«Մենք մտադիր ենք արեւելյան եւ արեւմտյան Եվրոպայի մեր գործընկերների հետ քննարկել արդիական թեմաներ»,- նշե է նա:
Կոնֆերանսն սկսվել է սեպտեմբերի 2-ից եւ տեղի կտեւի մինչեւ սեպտեմբերի 5-ը` «Սանապիրո» հյուրանոցում: Կոնֆերանսին մասնակցում են Հոլանդիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներ:




























