Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծով գազի բաշխման կենտրոնը  կտեղակայվի Թրակիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Գերատեսչություն տվյալներով՝ Թուրքիան բանակցություններ է վարում գազի հնարավոր մատակարարների հետ եւ մտադիր է այդ հարցով համաժողով անցկացնել հունվար-փետրվար ամիսներին։

Ավելի վաղ կենտրոնը Թրակիայում տեղակայելու մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։