Թուրքիայի հետ սահմանին Բուլղարիայի սահմանապահ ոստիկանության աշխատակիցը անհայտ անձի կողմից սպանվել է։ Այս մասին հայտնում է Novinite.com-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, երբ Գոլյամ-Դերվենտ գյուղի մոտ անհայտ անձը կրակել է սահմանային ոստիկանության աշխատակցի եւ զինծառայողի վրա, որոնք պարեկային ծառայություն են իրականացրել։ 

Ոստիկանության աշխատակիցը տեղում մահացել է, իսկ զինծառայողը չի տուժել։

Ենթադրվում է, որ հարձակվողը գտնվում է Թուրքիայում։ Տարածքում անօրինական միգրանտներ չեն հայտնաբերվել։

Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ այս գործով հանդիպում է անցկացվել թուրք սահմանապահների հետ, քանի որ ենթադրվում է, որ հանցագործը գտնվել է Թուրքիայի տարածքում։