Խերսոնի մարզի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորականները գրոհի են անցել Խերսոնի մարզի Սնիգիրյովկա շրջանում։ Նրա խոսքով՝ այնտեղ ծանր մարտեր են ընթանում, Ուկրաինայի ԶՈւ-ին հաջողվել է ամրանալ քաղաքի հյուսիսային արվարձանում, երկաթուղու երկայնքով։
Մարզի ղեկավարի տեղակալն իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ին ուկրաինացի զինվորականները մարտական հետախուզում են իրականացրել երեք տեղամասերում՝ Պոսադ-Պոկրովյան, Բերիսլավյան ե Սնիգիրյովյան։
«Եվ եթե առաջին երկուսում հակառակորդը կորուստներ է կրել եւ նահանջել, ապա Սնիգիրյովկայում առավոտվանից ծանր մարտեր են ընթանում»,- գրել է Ստրեմոուսովը։
Նա ավելացրել է, որ բնակավայրն այժմ գտնվում է մարտական գործողությունների գոտում։ Գործի են դրված ավիացիան, հրետանին եւ տեխնիկան, մարտական դիրքում պաշտպանությունը պահում է 205-րդ գունդը։





























