Նախնական տվյալների համաձայն, որոնք հրապարակում է Reuters-ը, հանրապետականներն, ամենայն հավանականությամբ, Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով վերահսկողության տակ կվերցնեն Ներկայացուցիչների պալատը։ Ներկա պահին նրանք 198 տեղ ունեն, դեմոկրատները՝ 173։ Դաժան մարտ է ընթացել Սենատի շուրջ. դեմոկրատներն ունեն 48 տեղ, հանրապետականները՝ 47։ Ինչ վերաբերում է նահանգապետերին, ապա այստեղ նույնպես առաջին տեղում հանրապետականներն են, որոնք «վերցրել» են 24 նահանգ, դեմոկրատները՝ 21։
Տվյալները կարող են փոխվել։ Սենատը դեռ հարցականի տակ է, եւ կարեւոր «մարտերն» Արիզոնայում, Ջորջիայում եւ Նեւադայում դեռեւս շարունակվում են։
Դեմոկրատները ներկա պահին վերահսկում են Սենատը՝ 50-50 կազմով, փոխնախագահ Քամալա Հարիսը վճռական ձայն ունի։
Քվեարկության էին դրված Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 եւ Սենատի 100-ից 35 տեղերը։





























