Մարդկանց հետ հաճախակի շփումներից վագրաշնաձկներն ավելի խոշոր եւ ավելի ագրեսիվ են դառնում։ Այսպիսի եզրահանգման են եկել բրազիլացի եւ ամերիկացի գիտնականները, որոնք հետեւել են ձկներին Բահամների զբոսաշրջային Վագրալողափում։
Ծովն այստեղ խոր չէ եւ մաքուր է, ուստի հաճախ այստեղ են լողում շնաձկները։ Տուրօպերատորները հատուկ կերակրում են նրանց, որպեսզի այցելուների դայվինգն ավելի գրավիչ լինի։
Պարզվել է, որ Վագրալողափում առավել հաճախ հայտնվող շնաձկներն ավելի խոշոր են իրենց ցեղակիցներից, նրանց հորմոնների մակարդակը 3-16 անգամ ավելի բարձր է, իսկ արյան մեջ ավելի շատ են սննդարար նյութերը։
Այսինքն՝ զանգվածային տուրիզմը, ամենայն հավանականությամբ, դրական է ազդում շնաձկների առողջության վրա։ Ընդ որում՝ ձկների ագրեսիվությունը կարող է պայմանավորված լինել ուտելիքի համար մրցակցությամբ։
Ամենից հաճախ մարդկանց մոտ լողում են հասուն էգերը, նրանցից շատերը հղի էին։ Երիտասարդ առանձնյակները հեռու էին մնում Վագրալողափից։




























