Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինային չի տրամադրի առաջադեմ Gray Eagle MQ-1C անօդաչու սարքեր՝ չնայած Կիեւի եւ Կոնգրեսի անդամների երկկուսակցական խմբի խնդրանքին, հայտնում է WSJ-ը։

Այդ որոշումը Ուկրաինային զրկում է ժամանակակից սպառազինությունից, որը Կիեւը պահանջում է արդեն մի քանի ամիս։ Պենտագոնը մերժել է խնդրանքը՝ մտավախություն ունենալով, որ Gray Eagle MQ-1C անօդաչու թռչող սարքերի տրամադրումը կարող է սրել հակամարտությունը եւ ազդանշան տալ Մոսկվային, որ ԱՄՆ-ն զենք է տրամադրում, որը կարող է ուղղվել Ռուսաստանի տարածքում գտնվող դիրքերին, ասել են ամերիկացի պաշտոնյաները:

Բացի այդ, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ անօդաչու սարքի տեխնոլոգիաները կարող են գողացվել մարտի դաշտում, եթե այն խոցվի։

Grey Eagle արտադրող General Atomics-ի ներկայացուցիչը հաստատել է, որ ընկերությանը տեղեկացվել է որոշման մասին, սակայն հրաժարվել է մեկնաբանել մանրամասները: