Շվեդիան միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում ՆԱՏՕ-ին միանալուց հետո։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլսթրեմը տեղական TT գործակալությանը տված հարցազրույցում։

Տարեսկզբին Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել։ Այս պահին հայտը վավերացրել Է ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը։

Բիլսթրեմը նշել է, որ Շվեդիան միացել է Դանիայի եւ Նորվեգիայի այն հայտարարությանը, որ նա թույլ չի տա միջուկային զենքի առկայություն Շվեդիայում։ «Մենք երբեք չենք ցանկացել փոխել հայտի պայմանները, որը ներկայացրել է նախորդ կառավարությունը»,-ասել է նա։